
ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)
–Տուր£– Մարինեն սիգարետ վերցրեց£
«Ճշմարիտ է, նախկին Մարինեն չկա այլևս,– դառնությամբ մտածում էի ես, նա մնացել է տարիների խորքում, հեռու®»£
–Հետո՞,– հանկարծ ասացի ես£– Դու բոլորն ինձ պատմիր£ Ինչ քեզ հետ եղել է£
–Ինչ է, ուզում ես գրե՞լ,– քմծիծաղեց Մարինեն՝ ծխից մշուշված աչքերով մի ակնթարթ նայելով ինձ£
–Դիցուքև£
–Խորհուրդ չէի տա£ Իմ կյանքը չի տեղավորվի թերթում£ Ինձ հետ այնքա¯ն բան է եղել®
–Չեմ գրի£ Ինչո՞ւ գրել,– ժպտացի ես ու փորձեցի կատակել£– Միևնույն է, դու հայերեն կարդալ չգիտես£
–Կսովորեմ,– Մարինեն նույնպես ժպտաց£
–Դու պատմիր ինձ բոլորը,– կրկին ասացի ես£– Բոլորը, ինչ եղել է£ Սպասեցի՞ր նրան£
–Ո՞ւմ£
–Ստեփանին£
–Սկզբում սպասում էի£ Հետո ինձ ասացին, որ նա շատերի հետ է ման եկել ու թողել£– Մարինեն լռեց, այդպես լուռ մնաց երկար£– Բայց ահա մի օր,– շարունակեց նա,– հիշում եմ, արևոտ օր էր, ավելի ճիշտ՝ իրիկնամուտ էր, արևը մայր չէր մտել դեռ, փողոցի մի մասն արևի մեջ էր դեռ, մյուսը՝ ստվերի£ Ահա այդ արևի միջով գալիս եմ, և հանկարծ մեկը տնկվում է կողքիս՝ հեծանիվի վրա, ժպտերես, սև մազափունջը ճակատին, որ նա գլխի թեթև շարժումով շարունակ ետ էր նետում, ու ասում է. «Ես քեզ ինչ-որ տեղ տեսել եմ»£
–Ես քեզ ինչ-որ տեղ տեսել եմ,– ասաց տղան, առանց հեծանիվից իջնելու£
Մարինեն նայեց նրան, չէր ուզում պատասխանել, բայց տղան ժպտում էր բարեհոգի ժպիտով, և նա ասաց.
–Ես այնտեղ հաճախակի եմ լինում£
–Իսկ գեղեցկուհու անունն ինչպե՞ս է,– հարցրեց տղան՝ շարունակելով ճանապարհը£– Իմ անունը, օրինակ, Արմեն է£
Մարինեն չպատասխանեց, առանց տղային նայելու, գնում էր, իսկ տղան ձեռք չէր քաշում, հեծանիվով գալիս էր կողքից£
–Այդքան բարի, այդքան գեղեցիկ, այդքան լավիկը,– շարունակեց տղան,– ու այդքան նեղացկոտ£
–Իսկ ինչո՞ւ նեղացկոտ,– հանկարծ ասաց Մարինեն ու նայեց տղային, որի դեմքից չէր իջնում ժպիտը£
–Որովհետև բարև չտվի, նեղացար,– ժպտաց տղան£
Մարինեն նույնիսկ չկարողացավ պահել ժպիտը£
–Հարազատ մարդիկ պետք է իրար հետ դու-ով խոսեն,– ասաց տղան£
–Մենք ի՞նչ հաազատ ենք որ,– զարմանքով ասաց Մարինեն£– Ես ձեզ կյանքում տեսած չկամ անգամ£
–Դա նշանակություն չունի,– ասաց տղան,– այսուհետև ամեն օր տեսնելու ես® Դու դեռ կսիրահարվես ինձ£
Մարինեն կողքանց նայում էր նրան, ու նորից ժպիտը չէր կարողանում պահել£
–Հաստատ բան եմ ասում,– շարունակեց տղան,– սիրահարվելու ես£ Ես խոսքը քամուն տվողներից չեմ£ Ուզո՞ւմ ես գրազ գանք£
–Բայց դուք շատ եք ինքնահավան,– ասաց Մարինեն ժպտալով,– այդպես չի կարելի£
–Իսկ դո՞ւ,– ասաց տղան ու նորից նրա ամբողջ դեմքը ողողվեց բարեհոգի ժպիտով£– Քո գեցեղիկ աչքերում և խորամանկություն կա և մի փոքր էլ մեծամտություն£
–Մի՞թե,– ասաց Մարինեն£
–Այո£ Ի դեպ, քեզ նման գեղեցիկ աղջիկները՝ երկրպագուներով շրջապատված, հազվադեպ են մենակ լինում,– ասաց տղան,– բայց շատ հաճախ վերջում մնում են միայնակ£ – Նա արագ փոխեց խոսքը£– Դու ամեն օր կաթո՞վ ես լվացվում,– հարցրեց նա£
–Ինչո՞ւ կաթով,– զարմացավ Մարինեն£
–Չգիտեմ,– ասաց տղան£– Երևի կաթով ես լվացվում, որ այդպես սիրուն ես£
–Ոչ, վարդաջրով եմ լվացվում,– ծիծաղեց Մարինեն£ Նա չէր ուզում ծիծաղել, չէր ուզում ժպտալ, չէր ուզում նայել տղային, բայց չէր ստացվում. նայում էր, ժպտում£ Ձայնն էլ այնպես հաճելի էր£ Մարինեի ժպիտը, հավանորեն, քաջալերում էր տղային, նա հեծանիվը նստած դանդաղ պտտում էր ոտնակները՝ աշխատելով ոչ առաջ ընկնել, ոչ՝ ետ£
–Ես քեզ դուր եմ գալիս,– ասաց տղան£ -Ես դա զգում եմ£
–Ի՞նչ,– ծիծաղեց Մարինեն£
Հասել էին Մարինեենց տանը£ Մարինեն ցանկացավ մտնել շքամուտք£ Բայց տղան հեծանիվով փակել էր շքամուտքը£ Եվ դարձյալ դեմքից չէր իջնում ժպիտը£
–Ինչպես տեսնում եմ, շատ եք ուրախ,– ասաց Մարինեն£
–Իսկ ինչ է, դա դուր չի՞ գալիս ձեզ,– ասաց տղան£ Նա մեկ դու-ով էր խոսում, մեկ անցնում էր դուք-ի£
–Դուր է գալիս, ինչու չէ,– պատասխանեց Մարինեն, նայելով նրան£
–Այդ դեպքում ամուսնացիր ինձ հետ,– հանկարծ ասաց տղան£
–Առանց սիրո՞,– խաղի մեջ մտավ Մարինեն£
–Հետո կսիրես,– ժպտաց տղան£
–Հետո՝ ե՞րբ,– հարցրեց Մարինեն£
–Հենց որ ամուսնանաս£
–Իսկ դո՞ւ,– ակամա ինքն էլ դու-ի անցնելով ասաց Մարինեն£
–Ես հիմա էլ սիրում եմ£
–Մի՞թե® հենց առաջին հայացքի՞ց,– ժպտաց Մարինեն£
–Այո,– պատասխանեց տղան£– Սեր՝ առաջին հայացքից£ Դա ամենամաքուրն է£ Մնացածը դատարկ բան է£ Բայց այս էլ կա, որ ինչքան շատ ես սիրում , այնքան շատ ես տառապում£
–Կյանքի կարգին փորձ ունես, ինչպես տեսնում եմ,– ասաց Մարինեն£
–Իհարկե,– ժպտաց տղան,– բայց ոչ ոք ինձ դուր չի գալիս,– ավելացրեց նա£– Քեզնից բացի£ Դու լավն ես, իսկ մազերդ՝ ոնց որ ոսկեջրած, ձայնդ էլ անչափ բարի է£ Ասես լեռնային գետակի կարկաչ£
–Իսկ եթե սխալվո՞ւմ ես,– ասաց Մարինեն£– Ես շատ վատն եմ, չարը£
–Եվ ո՞վ կհավատա քեզ,– ասաց տղան£– Դու չգիտես քեզ, ինձնից հարցրու, ես քեզ պես աղջիկ չեմ տեսել կյանքում£
–Քո ամբողջ կյանքն առջևում է դեռ,– ասաց Մարինեն ժպտադեմ£– Դեռ շատ կտեսնես£ Դու դեռ երեխա ես®
–Երեխա ես գտել,– ծիծաղեց տղան£– Բանակ գնացած-եկած տղա եմ, ինչ երեխա£ Երեխաները մանկապարտեզում են լինում£Նոր եմ եկել բանակից£ Այս ամսին£
–Դա ինձ չի վերաբերում,– լուրջ դեմք ընդունելով ասաց Մարինեն£-Հեծանիվը քաշեք, տանը սպասում են ինձ£
–Պատասխանեք իմ հարցին, հետո,– ասաց տղան£
–Ի՞նչ հարց,– ուսերը թոթվեց Մարինեն£
–Կամուսնանա՞ք ինձ հետ£
–Հենց հիմա՞,– ծիծաղեց Մարինեն£– Սպասեք գնամ մորս ասեմ՝ նոր£ Առանց նրա համաձայնության անհարմար է£
–Որ չգաս՝ կփախցնեմ,– ասաց տղան£– Հաստատ£
–Այս հեծանիվո՞վ,– կրկին ծիծաղեց Մարինեն£
Տղան ճանապարհից մի կողմ քաշեց հեծանիվը£
–Գնա,– մռայլ ասաց նա£– Չեմ խանգարի£
Մարինեն արագ բարձրացավ աստիճաններով, բայց չգիտես ինչու, մտածում էր տղայի մասին£ «Վիրավորվեց»,– մտածեց նա£ Նա նույնիսկ ցանկացավ ետ դառնալ, ներողություն խնդրել£ Բայց ետ չդարձավ® Մյուս օրը տղան նորից եկավ£ Դարձյալ երեկոյան դիմաց£ Առանց հեծանիվի£ Մարինեն խոհանոցի պատուհանից տեսավ նրան£ Դուրս եկավ£ Անցած օրվա նման չէր. տղան համարյա չէր ժպտում£
–Այս գիշեր չեմ քնել,– ասաց նա£
–Ինչո՞ւ,– հարցրեց Մարինեն£
–Ձեր մասին էի մտածում,– ասաց տղան՝ ասես չհամարձակվելով նայել Մարինեին®
Այդպես սկսեցին հանդիպել Մարինեն ու Արմենը£
Շահումյանի Սառնաղբյուր գյուղից էր£ Ծնողներն այնտեղ էին, գյուղից էր բանակ գնացել£ Ամուսնացած եղբայր ուներ Սումգայիթում, նրա մոտ էր ապրում£ Բանակից նոր էր եկել, չէր գրանցվել դեռ£ Հետո գրանցվեց, աշխատանքի մտավ£ Տրամվայի հավաքակայանում էր աշխատում£ Եվ ահա մի օր նա եղբոր հետ եկավ Մարինեենց տուն£ Մարինեին չէր ասել, ուզում էր հաճելի անակնկալ մատուցել£ Մարինեի սիրտն ասես կանգ առավ, երբ նրանք ներս մտան£ Իր և Ստեփանի ինտիմ հարաբերությունների մասին նա ոչինչ չէր ասել Արմենին£ Դա մտատանջում էր նրան£ «Ի՞նչ անել,– մտածում էր Մարինեն,– ինչպե՞ս բացատրել նրան»£ Որոշեց ասել£ Ոչ այդ օրը, իհարկե£ Մյուս օրը Արմենը զանգեց, առաջարկեց կինո գնալ, սակայն Մարինեն չուզեց£ Նա ուզում էր Արմենին պատմել բոլորը£ Այն մասին, թե ինչպես մի անգամ, երբ ինքը դեռ իներորդ դասարանում էր, երեկոյան ուշ իրենց մոտ եկավ Ստեփանը£ Մայրն այդ օրը հերթապահում էր հիվանդանոցում£ «Կարևոր բան ունեմ ասելու»,-ասաց նա£ Մարինեն բաց արեց դուռը և վախեցած սեղմվեց պատին£ Ստեփանը խմած էր, աչքերը վառվում էին չարագուշակ փայլով£ «Դու իմը կլինես,– ասաց այն ժամանակ Ստեփանը,– դու միայն ինձ պիտի պատկանես, լսո՞ւմ ես, և այն էլ այսօր, հենց հիմա»£ Մարինեն չհասցրեց անգամ ճչալ, Ստեփանը միանգամից գրկեց նրան, առաջ հրելով տարավ դեպի բազմոցը£ Մարինեն դիմադրում էր£ Նրանք բազմոցին չհասան, Ստեփանը կոպտորեն նրան գցեց հատակին, պատռտեց շորերը®
Մարինեն ուզում էր Արմենին պատմել, որ Ստեփանը բռնի ուժով տիրեց իրեն, ուզում էր ամեն ինչ բացատրել նրան, բայց վերջին պահին, չգիտես ինչու, ասաց.
–Մինչև քեզ մեկի հետ հանդիպել եմ®Ստեփան է անունը® Մենք պիտի ամուսնանայինք®
–Հետո՞,– ցածր ասաց Արմենը£ Ձայնն ասես ինչ-որ հեռավոր տեղից էր գալիս£ Թվում էր հիմա կընդհատվի շնչառությունը£
–Մենք նրա հետ պիտի ամուսնանայինք,– շարունակեց Մարինեն®-Սակայն® սակայն մինչև հարսանիք չսպասեցինք® հիմարություն, երեխայություն էր դա® իսկ հարսանիքից երկու օր առաջ նրա մեքենան վթարի ենթարկվեց, և նա զոհվեց®
Մի պահ Արմենը նստել էր անշարժ, այտամկանն էր միայն ցնցվում շարունակ£ Հետո ծանր վեր կացավ տեղից, գնաց£ Գնում էր գլխիկոր, առանց ետ նայելու£ Մարինեն նայում էր նրա ետևից ու չգիտեր ինչ անել£ Իսկ հետո լաց եղավ£ Երկար ու դառը լաց եղավ Մարինեն£
–Իսկ հետո՞,– առանց Մարինեին նայելու, հարցրի ես£-Այդպես էլ գնա՞ց£
–Ոչ,– պատասխանեց Մարինեն£– Սիրում էր£ Մի շաբաթից եկավ®
Մի շաբաթ հետո Արմենը եկավ անթրաշ, աչքերը կարմրած£ Լռին նայում էր Մարինեին, ինչպես հավատացյալը սրբապատկերի£
–Չեմ կարող առանց քեզ,– ասաց նա,– սիրում եմ, չեմ կարող, ուժ չունեմ£
Նորից սկսեցին հանդիպել Մարինեն ու Արմենը£ Նոր տարվա նախօրյակին Արմենը աշխատանքից ուղիղ գնաց Մարինեենց մոտ£ Տանը միայն Մարինեն էր£
–Մի տուն եմ գտել,– ասաց Արմենն ուրախ տրամադրությամբ£– Կապրենք վարձով, մինչև բնակարան կտան£ Խոստացել են£
Առանց հարսանիքի, երաժշտության ամուսնացան£ Ամեն ինչ լավ էր, աշխատավարձն Արմենը ստանում, մինչև վերջին կոպեկը բերում էր Մարինեին£ Մարինեն նույնպես աշխատում էր£ Հաշվառող էր տրամվայի հավաքակայանում£ Երեք ամիս էր, ինչ միասին էին, պլանավորում էին, թե ուր գնան ամառը£
–Կգնանք մեզ մոտ, Շահումյան,– ասում էր Արմենը£– Երկրագնդի վրա մեր Սառնաղբյուր գյուղի պես գյուղ չկա£ Հորդահոս գետակներով, բարձր, մինչև երկինք հասնող Դոտսար ու Ալհրակ սարերով ու անտառներով շրջապատված, ծաղիկների ու վարդերի մեջ կորած® Ինչպես որ հայկական բոլոր տեղանուններն այդ կողմերում՝ ադրբեջանցիներն, ասում էր, փոխել են նաև մեր գյուղի անունը, Բուզլուխ են կոչում, իսկ Ալհրակ լեռը՝ Քյափազ£
Քաղաքում էր ապրում նա, բայց հոգով գյուղի հետ էր, շարունակ գյուղից էր խոսում, գյուղի սարերից, աղբյուրներից£ Այնտեղ էր անցկացրել մանկությունը, ավարտել միջնակարգը£ Իսկ Ստեփանի մասին չէր խոսում£ Թեպետ Մարինեն զգում էր, որ նա հաճախակի էր մտածում այդ մասին£ Մտածում էր, տանջվում, բայց ոչինչ չէր ասում£ Արմենի գլխի մեջ ամուր նստած էր իր և Մարինեի միջև կանգնած մի երրորդի ստվերը£ Եվ նա չէր կարողանում սրտից հանել դա£ Տանջվում էր, զգում էր դա Մարինեն, բայց ի՞նչ կարող էր անել£ Միայն մի անգամ Արմենն ասաց.
–Իմ գլխից դուրս չի գալիս այն, որ մեկը պարկել է քեզ հետ, Մարինե, անկողնում գրկել է քո մերկ ուսերը, սիրո խոսքեր է ասել, համբուրել է քո հրաշք մարմինը, շուրթերը® Ես կգժվեմ£– Դեմքը ձեռքերով ծածկած էր խոսում, և մատները դեմքի վրա ասես դողում էին£
–Այդ մասին այլևս խոսք չլինի, խնդրում եմ,– ասաց Մարինեն£ – Ես հասկանում եմ քեզ, Արմեն, բայց խնդրում եմ, չխոսես այդ մասին£ Նա չկա®
–Լավ,– ցածր ասաց Արմենը£ Ու այլևս չխոսեց£ Իսկ գարնան մի օր, ապրիլի կեսերին էր, Արմենը ուշ եկավ տուն£ Խմած էր£ Ձեռքին բանալի կար, բայց ինքը չբացեց դուռը£ Երկար սեղմեց դռան զանգը£ Մարինեն բացեց դուռը և տեսավ նրան՝ շեմքին կանգնած, ոնց որ երեք օրվա անքնությունից՝ աչքերը լիովին կարմրած£ Նայեց նա Մարինեին ուղիղ, անքթիթ£ Եվ Մարինեն ներըմբռնողաբար հասկացավ. որ նա ամեն ինչ գիտի£ «Ստեփանն է ասել»,– իսկույն անցավ Մարինեի մտքով£
Չէր սխալվում Մարինեն£ Իրոք Ստեփանն էր ասել£ Նա Արմենին կանգնեցրել էր փողոցում ու հենց մեքենայից հարցրել. «Ինչպե՞ս է Մարինեն, նա չի՞ կարոտում ինձ»£ «Իսկ դու ո՞վ ես»,– շվարած հարցրել էր Արմենը£ «Իրեն հարցրու,– ծիծաղել էր Ստեփանը£– Մենք Մարինեի հետ հաճելի օրեր շատ ենք անցկացրել իմ բնակարանում£ Ասա Ստեփանը բարևում է»£ Նայեց Մարինեն ու հասկացավ ամեն ինչ£ Իսկ Արմենը ներս մտավ, առանց մի խոսքի, լռին անցավ սենյակ£ Մարինեն մտել էր խոհանոց ու սիրտ չէր անում գնալ նրա մոտ£ Վերջապես սիրտ արեց, ներս մտավ£ Արմենն արդեն կապել էր ճամպրուկը£
–Հարսանիքից երկու օր առաջ մեռածները հարություն են առել,– ասաց Արմենը խուլ, հազիվ լսելի ձայնով£– Ուրեմն խաբել ես ինձ® Եվ հիմա երկուսով ինձ վրա ծիծաղում եք երևի®
Մարինեն մնացել էր կանգնած, խոսք չէր գտնում ասելու, արտասվում էր միայն® Արմենը ճամպրուկը վերցրեց, դուրս եկավ®
–Ամբողջ մի տարի մենակ էի,– հառաչեց Մարինեն£– Հետո նորից եկա մերոնց մոտ£ Մայրս հետս չէր խոսում, եղբայրս փոքր էր£ Անտանելի էր®
Ես մոխրամանի մեջ հանգցրի ծխախոտը£
–Պատմիր,– ասացի ես£-Հետո՞, այլևս չեկա՞վ£
–Ոչ£ Այստեղ մի ընկեր ուներ, անունը Սեյրան£ Ավտոբուսի վրա էր աշխատում£ Գնացի նրա մոտ, վերցրի հասցեն՝ քաղաք Վոլժսկ£ Իսկ որտեղ էր այդ Վոլժսկը՝ պատկերացում անգամ չունեի£
–Լցնե՞մ բաժակները,– վերցնելով շիշը, ասացի ես£
–Հերիք է£ Դու խմիր, եթե ուզում ես£ Ես չեմ ուզում£ Ասա, թող սուրճ բերեն£
Ես մոտ կանչեցի մատուցողուհուն, խնդրեցի, որ սուրճ բերի£
–Սուրճը կոնյակով շատ հաճելի է,– ասացի ես£– Մի գավաթ սուրճին ՝մի քանի գրամ կոնյակ£– Ես կոնյակ լցրի սուրճի մեջ£
Սուրճն իրոք լավ էր կոնյակով£ Մարինեին նույնպես դուր եկավ£ Լուռ երաժշտություն էինք լսում£
–Գնացիր այնտե՞ղ, Վոլժսկ,– երկար լռությունից հետո հարցրի ես£
–Այո,– ասաց Մարինեն, ցածր հառաչեց£-Գնացի£
–Դու, ինչ է, սիրո՞ւմ էիր նրան£
–Չգիտեմ£ Երբեք չեմ մտածել այդ մասին£
Մարինեն երբեք չէր մտածել այդ մասին՝ սիրո՞ւմ է Արմենին, թե ոչ£ Պարզապես ընտելացել էր նրան£ Բացի այդ, նա իրեն մեղավոր էր զգում£ «Պետք է սկզբից ասեի ճշմարտությունը»,– մտածում էր Մարինեն£ Նրան թվաց, թե Արմենի համար հեշտ կլիներ, եթե ինքն ասեր, որ Ստեփանը չկա£ «Հարսանիքի, վթարվելու մասին զուր հնարեցի,– մտածում էր Մարինեն ու ինքն իրեն հուսադրում,– ոչինչ, կգնամ, կբացատրեմ, կհասկանա»£ Արդյունաբերական փոքրիկ քաղաք էր Վոլժսկը, Կազանից մի հարյուր կիլոմետր այն կողմ£ Ձյունը մինչև գոտկատեղ էր հասնում£ Մարինեն գտավ տունը£ Երկհարկանի փայտե շենք էր, շենքի բակում մեկին հարցրեց, ասաց, որ, այո, այստեղ է ապրում, ցույց տվեց լուսամուտը, ասաց, որ երկրորդ հարկի ձախ դուռն է £ Լույսը վառվում էր£ Մարինեի սիրտը անհանգիստ խփում էր£ Հուզվում էր£ Բարձրացավ, սեղմեց դռան զանգը£
–Ո՞վ է,– հարցրին դռան ետևից£
Սիրտը դարձյալ անհանգիստ խփում էր, թվում էր հիմա կընկնի£
Դուռը կիսաբացվեց, և ռուս մի կին՝ մոտ 30-35 տարեկան, Մարինեին ոտից գլուխ չափելով ասաց.
–Ո՞ւմ եք ուզում£
–Արմենը տա՞նն է,– հարցրեց Մարինեն£
–Արմե՞նը®– կնոջ աչքերը մանրացան, նա քիչ լռեց, հետո ասաց.– Իսկ դուք ո՞վ եք£
–Բարեկամուհին,– ասաց Մարինեն£
–Տանը չէ,– զննելով Մարինեին, ասաց նա£– Երկրորդ հերթի է աշխատում£
Եվ հասկացավ Մարինեն, որ ամուսնացել է Արմենը, և ուժով պահեց իրեն, որ չփղձկա, աստիճանների բազրիքից բռնելով, դանդաղ իջավ, բոլորը ինձնից փախչում են, մտածում էր, և նրա սիրտը լաց էր լինում£ Աստիճաններով իջնելիս մի անգամ էլ ետ նայեց. անծանոթ կինը դեռ կանգնած էր դռների արանքում£ Մարինեն նայեց նրան, այդ կինը, իհարկե, ամեն ինչ հասկացել էր, կարող է նույնիսկ գիտեր Մարինեի մասին£ Արցունքներն անդադար հոսում էին Մարինեի այտերն ի վար£
–Եվ այդպես էլ չտեսա՞ր նրան,– հարցրի ես երկար լռությունից հետո£
–Ոչ,– արձագանքեց Մարինեն£– Այլևս չտեսա£ Ես նրան երբեք չեմ մեղադրում£ Նա մեղավոր չէր, ես խաբեցի նրան£
–Իսկ Ստեփա՞նը®– նորից հարցրի ես՝ ծխախոտ վառելով£– Նրան նույնպե՞ս այլևս չտեսար£
–Տեսա,– դառը ժպտաց Մարինեն£– Հենց կայարանում£
Մարինեն Ստեփանին տեսավ դեռևս վագոնի բաց հարթակից£ Ասես հեռագրել էր, որ դիմավորեր£
–Ստեփան,– կանչեց Մարինեն£
Ստեփանը տեսավ նրան, ձեռքով ողջունեց£
–Դու այս որտեղի՞ց ես գալիս,– հապշտապ մոտենալով հարցրեց Ստեփանը£
Մարինեն չպատասխանեց նրա հարցին£
–Իսկ դու ի ՞նչ ես անում այնտեղ£
–Մի ծանոթ տղա կա, Մոսկվա ճանապարհեցի£
–Ինձ կտանե՞ս տուն,– հարցրեց Մարինեն£
–Մեծ հաճույքով,– ձեռքերը տարածեց Ստեփանը£ Մարինեի մասին Ստեփանն ամեն ինչ գիտեր, հետաքրքրվել էր£
–Գնանք ինձ մոտ,– ասաց Ստեփանը£– Սուրճ կխմենք, երաժշտություն կլսենք® Նոր ձայնապնակներ ունեմ£
Տանը չգիտեին, որ Մարինեն եկել է, իսկ իր համար արդեն միևնույն էր£
–Գնանք,– ասաց Մարինեն£
Սկսեցին կրկին հանդիպել£ Լավ էր վարվում Մարինեի հետ£ Աշխարհն առանց բարի հոգիների չէ, մտածում էր Մարինեն, իսկ Ստեփանի մասին լսածներին այլևս չէր հավատում£ Նույնիսկ չնախատեց, թե ինչո՞ւ իրենց հարաբերությունների մասին պատմել էր Արմենին£ «Սիրում է ինձ,– մտածում էր նա,– դրա համար է երևի պատմել»£ Ասում էր, որ միշտ սիրել է Մարինեին, սիրում է ու կսիրի ընդմիշտ£ Սակայն ինչ-որ բանից վախենում էր նա, չէր ուզում զագս գնալ Մարինեի հետ£ Ինչի՞ց էր վախենում՝ Մարինեն չէր հասկանում£ Բայց շուտով ամեն ինչ պարզվեց® Երեխով էր Մարինեն£ Ստեփանը չկար, նա մի քանի օրով գործուղման էր մեկնել Մոսկվա£ Մի շաբաթ հետո եկավ£ Իսկույն զանգեց Մարինեին£ Ասաց, որ շատ է կարոտել£ Հրավիրեց իր մոտ՝ տուն£ Մարինեն համոզված էր, որ նա ուրախությունից պիտի խենթանա՝ լսելով երեխայի մասին£ Սակայն այդպես չեղավ, նա Մարինեի հրճվագին նորությունն ընդունեց սառնորեն, ավելին՝ գույնը գցեց£ «Բաքվում ընտանիք ունեմ, ասաց, խնդրում եմ ինձ չխայտառակես, Մարինե®»£
Մարինեի ոտքերն ընկավ, անկապ-անկապ խոսում էր, աղաչում® Ծանոթ գինեկոլոգ ուներ, Մարնեին տարավ նրա մոտ£ Բժիշկը համառում էր£ «Ռիսկի դիմել չեմ կարող,– ասում է,– նա այլևս երեխա ունենալ չի կարող, դուք հասկանու՞մ եք դա»£ Հետո նրանք երկար ինչ-որ խոսում էին£ Բժիշկը համաձայնեց£ Լաց եղավ Մարինեն£ Երանելի անուրջներով տարված՝ ինչքան էր երազել երեխայի մասին£ Նրան միշտ թվում էր, թե երբ ամուսնանա՝ անպայման տղա է ունենալու, շեկ մազերով, գեղեցիկ£ Պատկերացնում էր, թե ինչպես պետք է հագցնի, ինչ ձևի պիտի սանրի մազերը£ Նույնիսկ անուն էր դրել՝ Ալեն£ Մի ակնթարթում հիշեց այդ բոլորը Մարինեն ու լաց եղավ£ Բժիշկն ուզում էր հանգստացնել նրան, ինչ-որ բաներ էր ասում, իսկ Մարինեն ոչինչ չէր լսում, չէր կարողանում ըմբռնել, թե ինչ էր ասում բժիշկը£ Մտքում հայհոյում էր բոլորին՝ և° ծնողներին, որ իրեն աշխարհ են բերել, հատկապես հորը, որ իբր խանդում էր, բաժանվեց մորից՝ իրեն և փոքր եղբորը թողնելով նրա մոտ, գնաց ամուսնացավ ուրիշի հետ և ապրում էր Միջին Ասիայում՝ Սամարղանդում£ Գուցե ամեն ինչ այդպես չստացվեր, մտածում էր Մարինեն, եթե նրանք չբաժանվեին, Ստեփանին հայհոյեց և Արմենին, որ թողեց իրեն ու գնաց Վոլժսկ. «Որ ինձ չէիր առնելու, չէիր ամուսնանալու ինձ հետ,– մտովի ասում էր նա Ստեփանին,– ինչո՞ւ այն գիշեր այնպես վարվեցիր ինձ հետ®»£ Եվ կատաղությունից ու ինքն իրեն խղճալուց լաց էր լինում Մարինեն®Նույնիսկ ցանկանում էր վերջ տալ կյանքին® Եվ ոչ ոքի չէր ուզում հանդիպել, ոչ ոքի հետ չէր ուզում խոսել®
Մարինեն լռեց£ Ես չէի բարձրացնում հայացքս, չէի նայում Մարինեին£
–Չգնա՞նք,– ասաց Մարինեն£– Սուրճը խմիր, դուրս գնաք£
Դրսում օդը սառն էր£ Թեթև քամի էր, և լուսինը ճոճվում էր ջրերի վրա£ Զբոսայգու նստարանները զբաղված էին, մենք դանդաղ քայլում էինք ծառուղիներով ու լուռ էինք£
Ծովի անծայրածիր մակերևույթը մուգ կանաչավուն չէր հիմա, այլ լիովին գորշ՝ միախառնված սևին, որ հեռանալով՝ խավարում ձուլվում էր երկնքին£ Հեռվում, ծովի ետևից լուսինն արդեն բարձրացել, անարգել սահում էր աստեղնազարդ մաքուր երկինքն ի վեր՝ առաջվա պես լուսավորելով այս ու այնտեղ ցցասյուների վրա սևին տվող ձկնորսական ինքնաշեն տախտակամածները£
–Ինչո՞ւ պատմեցի,– կամացուկ ասաց Մարիեն£
Դադար£
–Ինչո՞ւ հիշեցի այսքանը,– տխրությամբ ավելացրեց նա£
Դադար£
–Սա իմ կյանքն է, լավ-վատ՝ իմն է£
Նորից դադար£
–Ես քեզ պատմեցի իմ կյանքը,– խոսեց նա, առանց նայելու իմ կողմը£– Ավելի շուտ՝ մի կտոր իմ փոշոտ կյանքից£
Հառաչ£ Մի քանի վայրկյան մտորում£
Գլխի սովոր շարժումով Մարինեն ետ գցեց ճակատին ընկած մազերը£
–Ես քեզ ճիշտ ասացի, Վահրամ, – կրկին խոսեց Մարինեն£– Իմ կյանքը թերթում չի տեղավորվի, չփորձես գրել£ Ես թեթևամտորեն վերաբերվեցի կյանքին, և կյանքն արժանին հատուցեց ինձ£ Ինձ նմանների մասին ճշմարիտ է ասված, որ մենք հազվադեպ ենք մենակ լինում, բայց շատ հաճախ վերջում մնում ենք միայնակ£ Եվ եթե, բան է, գրես, գրիր, որ, այո, ես էի մեղավորը£ Ես չկարողացա պահպանել այն սրբասուրբ զգացմունքը, որ տածում էիր իմ հանդեպ£ Միայն մի անգամ է տրվում այն կյանքում£ Իսկ հետո այլևս այն չէ£ Ծանոթանում ես, հանդիպում, խոսում ես, կարծես թե դուր է գալիս, թվում է նույնիսկ, թե սիրում ես արդեն£ Բայց դա միայն թվում է, որովհետև ժամանակի հետ անցնում է այդ սեր կոչվածը, և դու նորից ու վերստին զգում ես, որ դա չէր իսկական սերը® Ես այսպես եմ կարծում, Վահրամ, եթե դու քո վարքով ի զորու չէիր պահելու նրան, ով քեզ սրտանց դուր էր գալիս ու քո բախտն էր՝ տրված ի վերուստ, ապա կյանքը կստիպի քեզ, որ դու մինչև վերջ զղջաս ու լուռ մորմոքվես քո հիմար քայլի համար® Ինչո՞ւ ենք երբեմն կյանքում կուրանում,– որոշ դադարից ետո ավելացրեց նա£– Ինչո՞ւ ենք միայն հետո հասկանում, թե ով էր արժանի և ում ընտրեցինք®
Մարինեն լուռ էր, մտքերի հետ£
–Ծխախոտ տուր,– ասաց նա£
Ես ծխախոտատուփը պարզեցի, որպեսզի Մարինեն սիգարետ վերցնի£ Հետո ինքնալուցիչը վառած պահեցի, մինչև նա կկպցներ սիգարետը և լույսի մեջ մի կարճ պահ տեսա Մարինեի վշտահար դեմքը£ «Իսկ հիմա որտե՞ ղ է Ստեփանը»,– մտածում էի ես£
–Իսկ ես Ստեփանին տեսնում եմ,– հանկարծ ասաց Մարինեն, և ես ակամա նայեցի նրան£– Նոր բնակարան է ստացել մեր փողոցում£ Ինչ-որ բարձր տեղ է աշխատում£ Հաճախակի եմ տեսնում՝ շաբաթ կամ կիրակի օրերին£ Ընտանիքը բերել է Բաքվից, երկու տղա ունի£ Անցնում եմ նրանց կողքից, իսկ նա գլուխն անգամ չի բարձրացնում, որ ինձ նայի£ Կնոջ հետ թևանցուկ քայլում են, ու երբ հանկարծ տեսնում է ինձ, իսկույն թողնում է կնոջ թևը£ Կինն ինձ, իհարկե, չգիտի® Ու ես միշտ մտածում եմ, թե երբեմն ի¯նչ նվաստ, մանր, չնչին ու ողորմելի են տղամարդիկ£– Նա կարճատև դադար տվեց£– Ես կարծում եմ,– քիչ անց ասաց նա,– որ առհասարակ դիպվածական երևույթներ չեն լինում£ Այս աշխարհում ամեն ինչ կամ փորձություն է, կամ պատիժ, կամ շնորհ, կամ էլ, ասենք, նախանշան, և մեր կյանքում հայտնվող յուրաքանչյուր ոք անկասկած որևէ ազդեցություն է ունենում մեզ վրա£ Ոմանք մեզ սովորեցնում են իմաստուն լինել, կարողանալ ներել, լինել երջանիկ և ուրախանալ բացվող ամեն մի նոր օրվա համար: Ոմանք սովորեցնում են լինել ավելի ուժեղ, իսկ ոմանք էլ ընդհանրապես չեն սովորեցնում, ուղղակի կոտրում են մեզ, սակայն դրանից էլ մենք փորձ ու տոկունություն ենք ձեռք բերում՝ դիմակայելու հետագա արհավիրքներին£ Ըստ երևույթին, անհրաժեշտ է ամեն մեկին գնահատել յուրովի ու գիտակցել, որ, եթե նա հայտնվել է քո կյանքում, ապա դա այդպես էլ պետք է լիներ, որովհետև, իրոք, պատահական ոչինչ չկա այս կյանքում£– Մարինեն նայեց ժամացույցին£– Հանկարծ կուշանաս ավտոբուսից®
–Ժամանակ շատ կա դեռ,– պատասխանեցի ես£
–Լսիր Վահրամ, լիներ, այնպես լիներ, որ հետ գնային օրերը,– երազկոտ ասաց Մարինեն£– Հետ գնային, ու մենք կրկին լինեինք այնտեղ, գյուղից վեր՝ ձեր այն անտառակում, հիշո՞ւմ ես, ես կարմիր շորով էի, համատարած լռություն էր մեր շուրջը, թեթև հովից օրորվում էին ծաղիկները, ծառերի արանքից խոր երկինքն էր երևում, ձեր գյուղն էր լավ երևում, ու նաև, հիշում եմ, քիչ հեռվում բացատ կար, այդ բացատը, ուր արևի վերջին շողերը վառվռում, հուրհրատում էին արահետի վրա£
Լուսնկա այդ երեկո, նայելով Մարինեին, ես զարմանքով մտածեցի այն մասին , որ այն ժամանակ, շատ տարիներ առաջ, նա նույնպես կարմիր շոր էր հագած, և որ նա հիմա այս հանդիպանը հատուկ կարմիր շջազգեստով էր եկել, որպեսզի վերստին հիշեցնի ինձ վաղնուց անցած երանելի այն հին օրերը մեր գյուղում £
–Այո, այնպես լիներ, մենք նորից սկսեինք հանդի պել,– շարունակեց նա£ – Առաջվա պես անտեղյակ աշխարհի ցավերին՝ անհոգ շրջեինք ձեր հանդ ու սարերում, թափառեինք այս փողոցներում, բայց միայն լիներ՝ օրերը հետ գնային£ Թող լրագրող չլինեիր, թող հասարակ բանվոր լինեիր այստեղ, ինչպես այն ժամանակ, միայն լիներ՝ հետ գնային օրերը® Բայց հնարավոր չէ,– տխրությամբ ասաց Մարիեն£– Օրերը հետ չեն գնա®
Հասել էինք նրանց շենքին£ Ես վերև նայեցի£
–Ձերոնք չեն քնել դեռ,– ասացի ես£– Ձեր լույսը վառվում է£
Մարինեն երկար նայում էր ինձ£ Անթարթափ նայում էր, հետո ասաց.
–Կա թիթեռնիկի մի տեսակ, որ մի օր է ապրում ընդամենը® Ոսկե թևիկներով մի թիթեռնիկ ապրեց մի ամբողջ օր, և այդ օրը ամպոտ էր, շարունակ անձրև էր տեղում®
Որտե՞ղ էի լսել ես այդ պատմությունը՝ հիշել չկարողացա£
–Անցավ ոսկե թևիկներով թիթեռնիկի բաժին օրը,– շարունակեց Մարինեն,– և ոսկե թևիկներով թիթեռնիկն այդպես էլ չիմացավ, որ օրերը լինում են նաև արևոտ, աշխարհը լցված է լինում ցնծուն ձայներով® Իր կարճատև կյանքն այդպես ապրեց փոքրիկ թիթեռնիկը£– Մարինեն կրկին նայեց ինձ£– Ոսկե թևիկներով այդ թիթեռնիկը ես եմ, Վահրամ,– հառաչանքով ասաց նա, հետո ավելացրեց.– Գոնե երբեմն արի£ Այս ժամանակ, գարնանը®
Կիսամթան մեջ ես գտա Մարինեի ձեռքը£
–Դու դեռ հիշո՞ւմ ես մեր սերը,– ասացի ես, և իմ ձայնը դողաց£
–Ի՞ նչ է նշանակում՝ հիշում ես,– ասաց Մարինեն վհատ£– Մինչև չգա վաղը, դժվար թե մարդ հասկանա, թե ինչքան լավ էր այսօր£ Եվ ինչքան քիչ բան է պետք, Վահրամ, որպեսզի մարդ իրեն զգա երջանիկ և ինչքան շատ բան՝ որպեսզի դժբախտ չզգա իրեն£ Ադամի մասին ի՞նչ է ասում Մարկ Տվենը£ Այն, որ Ադամը մարդ էր, և որ նրա բաղձալի ցանկությունը դրախտի ծառի խնձորն էր, ոչ թե նրա համար, որ այն խնձոր էր, այլ նրա համար, որ այն արգելված էր® Այո,– դառնորեն ավելացրեց նա– հեռվից երևի ամեն ինչ է քաղցր թվում£ Մարդ սիրո խորությունը կորցնելուց հետո է զգում միայն£ Բայց ի՞նչ օգուտ դրանից, ամեն ինչ կորած է հիմա£
«Մեր անցած օրերից մենք ոչինչ չենք վերցնում մեզ հետ,– մտածեցի ես£ -Ոչինչ չենք վերցնում՝ հիշողություններից բացի,,»£
Եվ հանկարծ վերևի հարկերից մեկում ինչ-որ մեկը միացրեց մագնիտոֆոնը կարմիր Գուցե նույնիսկ մագնիտոֆոն չէր դա, գուցե ռադիոընդունիչ կամ հեռուստացույց էր£ Բայր դա չէր կարևորը£ Կարևորը երաժշտությունն էր ու երգը£ Ես ինքնաբերաբար սեղմեցի Մարինեի ձեռքը, և մենք վերև նայեցինք£
Դա մեր մոռացված երգն էր, այն երգը, որ տարիներ առաջ լսել էինք ես ու Մարինեն՝ գյուղական մեր հին ակումբում£ Առաջվա պես տղան, աղջկա կողմից լքված, վշտաբեկ երգում էր այն մասին, որ ինքը քայլում է այն բոլոր վայրերով, ուր իրենք եղել են միասին, երդումներ էին տվել սիրո և հիմա դատարկված է իր հոգին ու փշրված է արդեն սիրտը, և այլևս ոչինչ-ոչինչ չի սփոփի իրեն՝ ամեն ինչ կորած է անդարձ®
– Կբացվի նոր գարուն, նոր սեր,
Կծաղկեն ծաղիկները ալ,
Չեն բացվի տերևները այն,
Որ անցած աշնանը մեռան,-
կամացուկ արտասանեց Մարինեն՝ սեղմվելով ինձ£– Հիշո՞ւմ ես, Վահրամ,– ասաց նա դողդոջուն ձայնով£
–Հիշում եմ,– պատասխանեցի ես՝ շոյելով Մարինեի ցորնագույն մազերը£
–Եվ հիմա դատարկվել է իմ հոգին,– դարձյալ կամացուկ ասաց Մարինեն,– ու փշրված է արդեն իմ սիրտը, և այլևս ոչինչ-ոչինչ չի սփոփի ինձ՝ ամեն ինչ կորած է անդարձ£
–Մարինե®
– Ոչինչ մի ասա, Վահրամ£ Խնդրում եմ®Ոչինչ ինձ պետք չէ® ոչ խղճահարություն, ոչ կարեկցանք®– Մթության մեջ շողացին Մարինեի արցունքները£– Միայն երկու-երեք տարին մի անգամ, եթե կարող ես, արի£ Եվ երբեմն հիշիր քո նախկին Մարինեին£ Իսկ հիմա գնա,– անկարող պահելու արցունքները, ասաց Մարինեն£– Քեզ բարի ճանապարհ£