ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - читать онлайн бесплатно, автор Լևոն Ադյան, ЛитПортал
bannerbanner
Полная версияԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)
Добавить В библиотеку
Оценить:

Рейтинг: 5

Поделиться
Купить и скачать
На страницу:
27 из 36
Настройки чтения
Размер шрифта
Высота строк
Поля

_Դու համբուրվե ՞լ ես նրա հետ£

_Այո,_լկտիաբար նետեց նա` ցույց տալով փքուն շրթունքները,ավելացրեց հանդուգն,_ մի՞թե չես տեսնում£

Մարդիկ կանգնած նայում էին, և ես ամբողջ ուժով ապտակեցի Մարինեին£

–Գնա,– ասացի ես նրան£– Ես երեք հարյուր ռուբլի չեմ վաստակում, ես «Վոլգա» չունեմ, տեխնիկումի տնօրեն հայր չունեմ ես®

Հետո գնացի ծովափ, ընկա ավազների վրա՝ հայցքս դեպի երկինք, դեպի երկնքի խորքով չվող ամպերը£ «Չեմ մնա այստեղ,– մտածում էի ես£– Կգնամ, կհեռանամ քեզանից, Մարինե,– մրմնջում էի ես£– Ու չեմ մոռանա քեզ, կսիրեմ քեզ, կսիրեմ քեզ, ամբողջ կյանքում կսիրեմ քեզ, ու դու ոչինչ չես իմանա այդ մասին»£

Այդ օրերին թերթերում հայտարարություն տպագրվեց այն մասին, որ Հայաստանում, Քաջարանի պղնձահանքերում բանվորներ են պետք£ Կարդացի այդ հայտարարությունը և մեկնեցի Քաջարան® Աշխատանքի տեղավորվեցի այնտեղ, իսկ հաջորդ տարին ընդունվեցի համալսարան՝ ժուռնալիստիկայի բաժին£ Դա իմ վաղուցվա երազանքն էր£ Այն ժամանակ, հիշում եմ, Մարինեն ասաց՝ դուք լրագրող կդառնաք, թերթերում հոդվածներ կգրեք ու ես կկարդամ®

Աննկատ անցան ուսման տարիները, այնուհետև աշխատանքի ընդունվեցի երիտասարդական «Ավանգարդ» թերթի խմբագրությունում£

Այդ բոլոր տարիներին ես չմոռացա Մարինեին£ Ո՞րտեղ էր նա, ի՞նչ էր անում, ամուսնացա՞վ Ստեփանի հետ, թե ոչ՝ չգիտեի£ Եվ ահա պատահեց այնպես, որ խմբագրությունից ինձ գործուղեցին Սամարղանդ£ Վերադարձին ես Բաքվի օդանավակայնից տաքսի վերցրի և մեկնեցի Սումգայիթ՝ քրոջս տեսնելու£

Մինչև երեկո մնացի քրոջս տանը, երկար զրուցում էինք£ Հետո քույրս ճանապարհեց ինձ մինչև բակ և այնտեղ, բակում նա հանկարծ ասաց. «Մի երկու անգամ Մարինեն եկել է մեր տուն, շատ է ուզում տեսնել քեզ, զանգիր£ 48-45, գրիր հեռախոսի համարը»£

Ես քայլում էի դեպի տրոլեյբուսի կանգառ ու մտածում էի Մարինեի մասին£ «Զանգեմ ի՞նչ ասեմ,– մտածում էի ինքս ինձ£– Ամեն ինչ վաղո¯ւց անցած է արդեն, ինչի՞ մասին պիտի խոսենք®»£ Տրոլեյբուսի կանգառում ես դարձյալ մտածում էի Մարինեի մասին և սիրտս, չգիտես ինչու, անհանգիստ, տագնապալից խփում էր£ Ինձ այնպես էր թվում, թե հիմա ինչ որ տեղից դուրս կգա Մարինեն՝ առաջվա պես փխրուն ու գեղեցիկ, և կասի. «Ողջույն, Վահրամ, ես եմ, դու հո չե՞ս մոռացել քո նախկին Մարինեին»£

Տրոլեյբուսը չկար£ Ճանապարհից այն կողմ, բլրի ետևում, ծովն էր£ Պարզ լսվում էր ալիքների աղմուկը£ Որոնեցի գրպաններս, երկու կոպեկանոց գտա£ «Կճանաչի՞ ձայնս, կհիշի՞,– մտածում էի ես£– Եթե հեռախոսը չվերցրեց, կամ թե տանը չէ, ուրեմն էլ չեմ զանգի»£ Հավաքեցի համարը՝ 4, 8, 4, հավաքեցի վերջին թիվը՝ 5£ Սիրտս անհանգիստ խփում էր£ Հեռախոսի մյուս ծայրին մեկն ասաց. «Ալլո»£

«Եղբայրն է,– մտածեցի ես£– Առաջին դասարան էր գնում, հիմա երևի դպրոցը վաղուց է ավարտել£ Իսկ գուցե ամուսինն է£ Գուցե Ստեփանի ձա՞յնն էր»£

–Ես Մարինեին եմ խնդրում,– ինչքան կարելի էր հանգիստ ասացի ես£– Մարինեն տա՞նն է®

Հեռախոսագծի մյուս կողմում մի պահ լռություն եղավ£

–Իսկ ո՞վ է հարցնում,– վերջապես ասաց տղամարդու ձայնը£

«Եղբայրն է»,– կրկին մտածեցի ես£

–Չեք ճանաչի,– հեռախոսի մեմբրանը ծածկելով, ասացի ես£– Տա՞նն է Մարինեն£

Կրկին լռություն եղավ£

–Ալլո, այդ ո՞վ է£ Ի՞նչ եք ուզում£

Մայրն էր£ Հազարավոր ձայների մեջ ես կճանաչեի նրա ձայնը£

–Ես Մարինեին եմ խնդրում£ Կանչեցեք, եթե կարելի է£

–Մարինեն տանը չէ£ Ո՞վ է հարցնում£

–Չեք ճանաչի,– ուշացումով ասացի ես£

–Ուրեմն պետք էլ չէ, որ ճանաչենք,– ընդհատեց մայրը£– Եվ չհամարձակվեք այլևս զանգել այստեղ, լսո՞ւմ եք®

Ես զգացի, որ Մարինեի մայրը հիմա ցած կդնի հեռախոսափողը, ինքս առաջինը դրեցի խոսափողը£ «Ուրեմն վերջ, մնաս բարով,– մտովի ասացի Մարինեին£– Ես զանգեցի, ես կատարեցի քո խնդրանքը, զանգեցի, սակայն քեզ չուզեցին հեռախոսի մոտ կանչել»£

Տրոլեյբուսը թեթև մոտեցավ, հետո թեթև սահեց տեղից£ «Այսքան մարդկանց մեջ ոչ մի ծանոթ չկա»,– անցավ իմ մտքով£ Իսկ այն ժամանակ, տարիներ առաջ, քաղաքը դեռ փոքր էր, մի քանի տասնյակ հազար բնակիչ ուներ ընդամենը, և բոլորն իրար դեմքով գիտեին համարյա£

Տրոլեյբուսից երևում էր Կասպիականը£ Ծովը մութ-մութ էր, և միայն հեռվում, այնտեղ, ուր ասես վերջանում էր ծովը, իրիկնային աղջամուղջի մեջ կարմիր լույսեր էին վառվում ու հանգչում£ Դա ձկնորսանավերն էին լողում ծովի խորքում£

Ավտոկայանում իջա տրոլեյբուսից£ Բաքու մեկնող ավտոբուսի տոմսերը վաճառվում էին£ «Իսկ որտե՞ղ է,– մտածում էի ես£– Տանն էր, պարզապես չուզեցին կանչել»£ Ես դուրս եկա հերթից£ «Մի անգամ էլ զանգեմ»,– որոշեցի£ Մտա հեռախոսախցիկ, հավաքեցի երեք համարը, մատով մի փոքր պահեցի վերջին թիվը, հետո բաց թողեցի սկավառակը£ Սկավառակը ետ սահեց, և քիչ անց հեռախոսագծի մյուս ծայրում վերցրին հեռախոսը£

–Ալլո՞£

Մարինե® Մարինե® Այս ինչո՞ւ եմ հուզվում, ինչո՞ւ այսպես կապվել է լեզուս® Մի՞թե առաջվա պես դեռ սիրում եմ նրան®

–Մարինե, ես եմ® Ալլո® Մարինե,– հուզախռով ու որոշ չափով այլայլված ասացի ես£– Դու լսո՞ւմ ես ինձ£ Ալլո®

–Այո, լսում եմ,– հանգիստ ասաց Մարինեն, մի փոքր լռեց, ավելացրեց նույն հանգիստ տոնով.– Այս գիշեր երազում տեսել էի քեզ® Այսքան տարիների ընթացքում՝ առաջին անգամ£ Զարմանալի է£ Հետո արթնացա, դու չկայիր, և ես այնպես էի ուզում տեսնել քեզ®

–Դու հիմա կարո՞ղ ես դուրս գալ,– ասացի ես Մարինեին£– Ես կսպասեմ£

–Իհարկե® Ժամը քանի՞սն է£

– Յոթ անց քսան£

–Մի տաս-տասնհինգ րոպեից քեզ մոտ կլինեմ£ Ալլո,– ծիծաղեց Մարինեն,– քիչ մնաց ցած դնեի հեռախոսափողը£ Դու ինձ որտե՞ղ ես սպասում£

–Ձեր տան մոտ£ Մսի խանութի առջև£ Նոր ավտոկայանից եմ զանգում£ Հիմա կգամ£

–Այնտեղ մսի խանութ չկա արդեն£ Միլիցիայի բաժանմունք է£

–Չէ, չէ, ուրեմն ուրիշ տեղ,– ծիծաղեցի ես (հեռախոսագծի մյուս ծայրում Մարինեն ևս ծիծաղեց)£– Դպրոցական շենքի անկյունում, հույս ունենա՞նք որ դպրոցը մնում է£

–Դպրոցը մնում է£

–Ես քեզ այնտեղ էի միշտ սպասում£ Հիշու՞մ ես®

–Հիշում եմ,– թախիծով ասաց Մարինեն£– Արի£ Միայն շուտ£ Իսկ եթե հանկարծ չճանաչե՞նք իրար®

–Ես քեզ չեմ մոռացել,– ասացի ես£

«Արի£ Միայն շուտ»£ Շուտ® Ձայնը£ Ծիծաղը£ Ձայնի մեջ թախիծը£ «Հիշո՞ւմ ես»£ Չէի քայլում, համարյա վազում էի£ «Միայն շուտ®»£ «Երազում տեսել էի քեզ»£ Այստեղով ճանապարհը կարճ է, բակերով® «Եվ ես այնպես էի ուզում տեսնել քեզ®»£ Անցա տրամվայի գծով, իմ կողքով մարդիկ էին անցնում, ես ուշադրություն չէի դարձնում նրանց® Անցա կենտրոնական փոստը.. նվերների խանութը® վարսավիրանոցը® Մի՞թե սիրում եմ դեռ® Ձայնը® ծիծաղը® Սերը, ինչպես կրակը՝ մոխրի մեջ, մնում է® Ահա Մարինենց շենքը.. Մարինե® Փոխվե՞լ է տեսնես® «Իսկ եթե հանկարծ չճանաչենք իրար®»£

Մարինեն չկար դեռ£ Հավանորեն ես շուտ էի եկել, մի քանի րոպեում£ Հիմա դուրս կգա® Կանգնեցի դպրոցի պատի տակ, այնտեղ, ուր տարիներ առաջ միշտ կանգնում էի£ Ոչինչ չէր եղել ասես, ասես տարիներ չէին անցել, պարզապես, ինչպես այն ժամանակ, երկրորդ հերթափոխությունից եկել եմ, որպեսզի մի անգամ էլ նայեմ Մարինեի լուսամուտին ու նոր գնամ հանրակացարան£ Գիշերվա ժամը մեկին, աշխատանքից հետո հանրակացարան գնալիս, ավտոբուսից իջնում, գալիս կանգնում էի այս անկյունում, երկար նայում էի Մարինեի լուսամուտին՝ գոնե հեռվից մի անգամ ևս նրան տեսնելու, ու նոր ոտքով գնում էի հանրակացարան£

Մարինեն կարմիր շորով էր, բարձրակրունկ կոշիկներով, ես իսկույն նկատեցի նրան շքամուտքի կիսամթան մեջ£ Մարինեն թեթևաքայլ գալիս էր. ես ընդառաջ գնացի, չգիտեի, թե որտեղ թաքցնեի ձեռքերս, հուզվում էի, իսկ Մարինեն թեթևաքայլ մոտենում էր, ես իմ ծնկներում թուլություն զգացի, սիրտս կարծես նվաղում էր, և ինչպես այն ժամանակ, տարիներ առաջ, մի պահ ցանկացա պարզել ձեռքերս, իմ գիրկն առնել Մարինեին, բայց ահա Մարինեն հասնում է, ժպտում է, և ես մնացել եմ կանգնած, չգիտեմ, թե որտեղ թաքցնեմ ձեռքերս, ասես իմ ձեռքերն են մեղավոր, որ ես այդպես հուզվում եմ® Մարինեն չէր փոխվել ամենևին£ Աչքերը մշուշոտ, տխուր ժպտում էին£

–Բարի երեկո£

Մարինեի ձեռքը՝ սառը և փոքր, կորել էր իմ ափի մեջ£

–Բարի երեկո£– Ես իմ ափի մեջ պահում էի Մարինեի ձեռքը£– Բոլորովին չես փոխվել,– ցածր ասացի ես£

–Դու էլ£– Մարինեն նայում էր իմ աչքերի մեջ, շարունակում էր տխուր ժպտալ£– Դու էլ բոլորովին չես փոխվել£ Իսկ գիտե՞ս քանի տարի է անցել£

Ես կարոտով նայում էի Մարինեին£

–Տասնհինգ տարի,– քիչ անց ասաց Մարինեն£– Գուցեև ավել® Տասնհինգ տարի,– կրկնեց նա հուսակտուր վհատությամբ£– Մարդուն ծերացնում են ոչ թե տարիները, այլ հույսի ու երազանքի բացակայությունը£ Հիմա քանի՞ տարեկան ես,– առանց ձեռքը հանելու իմ ափից, հարցրեց նա թախծաժպիտ աչքերով նայելով ինձ£

– Մեծ եմ արդեն£ Հինգ տարով Քրիստոսից մեծ£

–Երեսունո՞ւթ£

–Թվաբանությունից ահագին ուժեղ ես£ Չգիտեի£ Իսկ դո՞ւ£

–Մի՞թե չես հիշում£

–Հիշում եմ£ Դու դեռ երեխա ես£– ժպտացի ես£

–Իհարկե,– հառաչեց Մարինեն£– Տարիները ետ են մնում, իսկ մենք քայլ առ քայլ հեռանում ենք մեր կյանքի ամենահրաշալի օրերից® Եվ ինչո՞ւ է այդպես, Վահրամ£ Երջանկության մասին չես մտածում, երբ այն կա£ Սկսում ես մտածել, երբ այն արդեն ետ է մնացել, և դու այնքա¯ն ես հեռու նրանից,£ Ինձ թվում է երջանկությունը նման է հորիզոնի, ինչքան մոտենում՝ այնքան հեռանում է քեզանից®– Մարինեն նորից հառաչեց£– Ե՞րբ ես եկել£

–Այսօր£ Ասա, ո՞ւր գնանք£

–Ուզո՞ւմ ես ծովափ£

–Ուզում եմ,– ասացի ես£

Հեռու չէր ծովը. մի թաղամաս այն կողմ էր£ Դանդաղ քայլեցինք դեպի ծով£

–Առաջ ոչինչ չկար այստեղ, հիշո՞ւմ ես£ Հիմա ծովափի երկարությամբ մեծ զբոսայգի է£ Եվ քաղաքն էլ այն չէ£ Շա¯տ է փոխվել®

–Այո, շատ է փոխվել,– ասացի ես£– Դու չես միայն փոխվել£

–Դա միայն թվում է, Վահրամ£ Դու քա՞նի օրով ես եկել£

– Այսօր գնում եմ£ Սամարղանդից եմ գալիս£ Այնտեղ հայկական մեծ համայք կա, հոդվածաշար պետք է պատրաստեմ£ Այսօր գնում եմ,– կրկնեցի ես£

–Ինչո՞ւ այդպես շուտ£

–Աշխատանքի եմ® Ավտոբուսի տոմս էի գնում£ Հերթի էի կանգնել, հետո ասացի՝ մի անգամ էլ զանգեմ£ Զանգեցի, և դու վերցրիր£ Իսկ դու, ինչ է, տա՞նը չէիր, երբ առաջին անգամ զանգեցի£

–Տանն էի®

–Ես այդպես էլ գիտեի£ Զգում էի, որ չեն ուզում հեռախոսի մոտ կանչել£

–Կարծես մորս չգիտես,– հառաչեց Մարինեն£

Մի փոքր լռեցինք£

–Քույրս ասաց, որ զանգեմ,– ասացի ես£– Հեռախոսի համարն ինքը տվեց£

–Ես էի խնդրել£ Դու հիմա որտե՞ղ ես աշխատում£

–Երիտասարդական թերթի խմբագրությունում£ Չգիտե՞ս, վերջին ավտոբուսն այստեղից քանիսին է մեկնում Բաքու£

– Գիտեմ£ Ժամը տասնմեկ անց կեսին£ Օդանավակայա՞ն պիտի գնաս£

–Այո£ Առավոտյան ժամը վեցին թռչում եմ£ Կգնամ օդանավակայանի հյուրանոցում կմնամ, առավոտյան կթռչեմ£ Թե չէ՝ այստեղից չեմ հասցնի£

–Այո, այստեղից չես հասցնի£ Մինչև կհասնես Բաքու ու այնտեղից՝ օդանավակայան, քո ինքնաթիռն արդեն Երևանում կլինի£

Մեքենա էր անցնում, ես քնքշորեն բռնեցի Մարինեի թևը£

–Սպասիր,– ասացի ես£

Մեքենայի լույսերն ընկան Մարինեի վրա և ես մի կարճ պահ տեսա նրան լույսերի մեջ£ Ադամանդե ականջօղերով ու ոսկյա շողշողուն շղթայիկով՝ նա գեղեցիկ էր. նույնն էին լույսից կկոցված աչքերն ու լույսով շղարշված հմայիչ դիմագծերը£

–Վախենո՞ւմ ես ինձ համար,– Մարինեն նայեց իմ աչքերին, ասես ասեղներ կային Մարինեի սևորակ աչքերում£ Ես հայացքս փախցրի£

Մեքենան անցավ մեր առջևով£

–Վախենո՞ւմ ես,– չարաճճիորեն կրկնեց նա£

–Վախենում եմ,– ասացի ես և մի հեռավոր, մոռացված անուշ խլրտոց զգացի իմ հոգում£ Ես ակամայից սեղմեցի Մարինեի տաք թևը£– Անցնենք£

Ծովն արդեն մոտ էր, այնտեղից սառը հով էր փչում, և մթության մեջ, աստղերի ներքո, թույլ փայլկտում էին ալիքները, լսելի խշշում£

Հեռվում ինչ-որ տեղ տխուր սուլում էր մանևրային շոգեքարշը£

–Լսո՞ւմ ես£– Մարինեն, ականջը հեռու սուլոցին, կանգնեց£– Աչքերդ փակիր ու լսիր£

Մենք կանգնել էինք իրար կողքի, մաքուր աստղերի տակ, փակ աչքերով, և լսում էինք գործարանային մանևրող շոգեքարշի տխուր, ասես հեռվից, տարիների խորքից կանչող սուլոցները£

Իմ մատները Մարինեի թևի վրայով սահեցին, գտան մատները. չկար քիչ առաջվա սառնությունը, մատները հիմա տաք էին£

–Դու լսո՞ւմ ես, Վահրամ,– աչքերը դեռևս փակ, ասաց Մարինեն,– այն ժամանակ էլ, տարիներ առաջ, երբ ծորուն սուլում էին մանևրային շոգեքարշները, կանգնում ականջ էինք դնում այդ թախծածոր կանչին£ Հիշո՞ւմ ես, փակ աչքերով, իրար սեղմված լսում էինք®

–Հիշում եմ,– ասացի ես, մատներս քնքշորեն քսեցի Մարինեի դեմքին, ասես արթնացնում էի նրան հիպնոսացումից£ Իմ մատները սահեցին արցունքներից թաց տաք շուրթերի վրայով®-Մարինե£

Շոգեքարշն այլևս չէր սուլում, էլ չէր կանչում տարիների հեռվից. խաղաղություն, անդորր էր զբոսայգու վրա£

–Մարինե,– շշնջացի ես£

–Արդեն գարուն է գալիս,– մտքերով հեռու հուշերում՝ ասաց Մարինեն£ -Ձեզ մոտ ինչպե՞ս է£ Ցու՞րտ է դեռ£

–Մեզ մոտ նույնպես գարուն է£ Կարաբալայի ժառանգները մանուշակ են վաճառում արդեն£

–Կարաբալան ո՞վ է£

–Կարաբալա՞ն£ Ծաղիկների սիրահար էր, ծաղկավաճառ£ Մեզ մոտ բոլոր սիրահարները նրանից էին ծաղիկ գնում£ Կարելի՞ է թևանցուկ անել£

–Իհարկե,– Մարինեն կողքանց նայեց ինձ, դառը ժպտաց£– Թևանցուկ անելու մասին թույլտվություն ես հարցնում, առանց թույլտվության՝ ապտակում® Վահրամ, ես դա երբեք չեմ մոռանում£

–Դա այնքա¯ն վաղուց էր£

–Դա ի՞նչ նշանակություն ունի£ Ուզում ես ասել՝ մոռացե՞լ ես£– Մարինեն քիչ լռեց, ասաց.– Դու կարող ես և մոռանալ, իսկ ես՝ ոչ£ Ես չեմ մոռանա£ Ամեն ինչ դրանից սկսվեց£

Ծովի անսահման մակերևույթը մոտիկից մուգ կանաչավուն էր, ապա գորշ, որ գնալով ձուլվում էր իրիկնային մթնող երկնքին£ Հեռվում, ծովի ետևից դանդաղորեն ելնում էր լուսինը՝ լուսավորելով ծովի ծանծաղ մասում այստեղ-այնտեղ ցցասյուների վրա սևին տվող ձկնորսների ինքնաշեն տախտակամածները£

–Նայիր, Վահրամ,– ասաց Մարինեն,– լուսինը ճանապարհ է գծում ծովի վրայով£

Մենք լուռ նայում էինք նորելուկ լուսնին, որ աստղերի միջով՝ կամաց գալիս էր դեպի քաղաք£ Քիչ հեռվում, նեոնային կարմիր լույսը մութ օդի մեջ շարունակ դաջում էր «Ռեստորան Սումգայիթ», ջնջվում, նորից էր հայտնվում նույն դաջվածքը£ Ես հիշեցի, որ Մարինեի հետ երբեք ռեստորան չենք գնացել և ասացի.

–Գնա՞նք ռեստորան£ Մի քիչ կնստենք, երաժշտություն կլսենք£ Այնքան հանդիպել ենք ու երբեք ռեստորան չենք գնացել£

–Ռեստորան գնալու համար փող էր պետք,– դարձյալ դառը ժպտաց Մարինեն, և ես անհարմար զգացի ասածիս համար£

Ձկան խորովածի բույրը տարածվել էր շրջապատում£ Ես ներս հրեցի ռեստորանի ապակեպատ ծանր դուռը, և, Մարինեին առաջ թողնելով, ներս մտանք£

Երկար հայելու առջև Մարինեն հարդարեց մազերը£

–Որտե՞ղ նստենք,– կամացուկ, մտերմիկ հարցրեց Մարինեն£

–Անկյունում£– Ես սեղանների արանքով թևանցուկ տանում էի Մարինենին և, թեպետ չէի նայում ոչ ոքի, սակայն զգում էի, որ այս ու այն կողմից նայում են Մարինեին£ Ես հիշեցի, որ այն ժամանակ էլ, երբ միասին գնում էինք կինո, բոլորը հափշտակությամբ նայում էին Մարինեին, և դա խելացնոր կերպով դուր էր գալիս ինձ£ Դիտմամբ ուշ էինք մտնում դահլիճ՝ երրորդ զանգից մեկ-երկու րոպե շուտ, Մարինեն՝ վայելչագեղ բարձր ոտքերով, գնում էր առջևից և գիտեր, որ գեղեցիկ է, որ բոլորը նայում են իրեն, գնում էր թեթև, ասես սառույցի վրայով սահում էր, գլուխը բարձր, խրոխտ, նա լեզվի ծայրը տանում էր կիսաբաց շուրթերի վրայով, և շուրթերը նռան գույն էին ստանում®

Ես բացեցի ճաշացուցակը£

–Ի՞նչ ենք պատվիրում,– հարցրի ես£

–Չգիտեմ£ Իսկ ի՞նչ կա£

Աչքերս սահում էին ճաշանունների վրայով, բայց իմ մտքում ոչինչ չէր մնում£ Եկավ մատուցողուհին£

–Բարի երեկո,– ասաց նա£– Լսում եմ ձեզ£

–Լավ ու թարմ ի՞նչ ունեք,– կիսաթեքվելով նրա կողմը, ասացի ես£ Իսկ հետո ասացի.– Թառափի խորոված կուզենայինք, կլինի՞£– Մատուցողուհին գլխով արեց£ Ես նայեցի Մարինեին£ Մարինեն դեմ չէր ձկան խորովածին£

– Մարինե, ի՞նչ ես խմելու£

– Մարտինի կուզենայի£ Սառույցով£

–Իսկ ինձ համար կոնյակ բերեք£ Երկու հարյուր գրամ£ Ընտիր կոնյակ ունե՞ք£

–Ունենք,– ասաց մատուցողուհին£– Մոլդավական£ Բոլորին դուր է գալիս£

–Հայկական չունե՞ք£

–Որտեցի¯ց,– մեղավոր ժպտաց մատուցողուհին£

–Իսկ խավիա՞ր,– հարցրեց Մարինեն£

–Կճարվի£

–Ուրեմն շատ լավ,– աշխուժացավ Մարինեն£– Սև խավիար շատ եմ սիրում,– ասաց նա£– Իսկ դո՞ւ£

–Ես էլ,– ժպտացի ես ի պատասխան, իսկ մատուցուհուն ասացի.– Այնպես արեք, որ իմ ընկերուհին գոհ մնա£

Մատուցողուհին ժպտաց, սիրալիր մի հայացք ձգելով Մարինեին£

Երաժիշտները թուրքական ինչ-որ եղանակ էին նվագում£ Ես նայեցի երաժիշտներին£ «Մեր կողմն են նայում® Մարինեին»,– մտածեցի ես առանց խանդի զգացումի, նայեցի Մարինեին£

–Ես ճիշտ չէի,– ասացի ես Մարինեին£– Ճիշտ չէի, երբ ասացի, որ չես փոխվել£

–Փոխվե՞լ եմ£

–Այո£ Շա¯տ£ Դու հիմա ավելի գեղեցիկ ես£ Ուղղակի սքանչելի£

–Շնորհակալություն,– ասաց Մարինեն, կիսաթեք ժպիտով մի կարճ պահ, ասես տարիների խորքից, աչքերը կկոցած՝ մշուշոտ հայացքով նայելով ինձ£– Գեղեցիկ է թվում ամեն բան, ինչին սիրով ես նայում£

Մատուցողուհին բերեց մարտինին ու սառցակտորները՝ պնակի մեջ, կոնյակի կլորիկ սրվակն ու ուտեստեղենը խնամքով ու ջանասիրությամբ շարեց սեղանին£ Նա բաց արեց մարտինիի տափակ շիշը, Մարինեին մարտինի լցրեց, ինձ՝ կոնյակ£

–Քո կենացն ենք խմելու առաջինը, Մարինե,– ասացի, երբ մատուցողուհին հեռացել էր արդեն£– Ես երբեք չեմ մոռացել քեզ® Երբեք£ Քո կենացը® Ես քեզ համար եկա քաղաք ու քո պատճառով էր նաև, որ գնացի այստեղից,– ներողամիտ ժպիտով ասացի ես Մարինեին£– Բայց միևնույն է, քո կենացը£

–Գիտեմ, ես ամեն ինչ գիտեմ, Վահրամ®Ես եմ մեղավոր ամեն ինչում, միայն ես£ Աստված ինքն անգամ անկարող է փոխել մեր անցյալը, անցյալը երբեք չի անհայտանում, այն ստվերի պես շարունակ հետևում է մեզ£

–Ես երբեք չեմ մոռացել քեզ,– կրկնեցի ես£– Իմ կյանքը, ամենայն հավանականությամբ, ուրիշ ուղղությամբ կգնար, Մարինե, միանգամայն այլ ընթացք կունենար, եթե մենք չհանդիպեինք® Ամեն մի սեր էլ ինքնին գեղեցիկ է, միայն թե մարդու սրտում, հոգում ու էության մեջ լինի, այլ ոչ միայն գլխում£ Սերն առանց խորին հարգանքի ու ակնածանքի, սեր չէ դեռևս, ես կարծում եմ, որ կյանքն անշահախնդիր ու փոխադարձ սիրո վրա է հիմնված միայն, և ամենածանր տառապանքը տառապանքն է անփոխադարձ սիրո® Այն բանից հետո,– շարունակեցի ես և իսկույն փոխեցի խոսքս,– քո կենացը, Մարինե®Այսօրվա մեր հանդիպման կենացը£

Խմեցինք, իսկ հետո Մարինեն ասաց.

– Իրոք, մարդ երջանկության արժեքն այն կորցնելուց հետո է միայն գիտակցում£ Ես շատ եմ մտածել այդ մասին, Վահրամ, և եկել եմ այն եզրակացության, որ արտաքին տեսքն աչք է շոյում միայն, սիրտը գրավելու համար հոգի է պետք£ Հոգին համր է, նա ձայն չունի, չի կարող գոռալ և դրա համար էլ ստիպված է դիմանա¯լ, դիմանալ¯… դիմանա¯լ: Սիրած մարդու թերությունները չես նկատում, իսկ չսիրած մարդու արժանիքներն անգամ գրգռում են£ Այդպես է, հանուն կնոջ դժվար չէ մեռնելը, առավել դժվար է գտնել այնպիսի կնոջ, որի համար արժենար մեռնել£ Գիտես, մարդ սկսում է ծխել, որպեսզի ապացուցի, որ ինքն այնպիսին է՝ ինչպիսին բոլորը, հետո, շատ տարիներ հետո, նա թողնում է ծխելը, դարձյալ ապացուցելու համար, որ ինքը նման չէ ուրիշների£ Ահա այդ քայլը՝ լավից դեպի վատը, ինչպես որ խելոքությունից դեպի հիմարություն, դժվար չէ կատարել, ընդամենը մի քայլ, և դու այնտեղ ես, հակառակ քայլն է դժվար, հակառակ քայլը՝ դեպի ետ, որին եզակիներն են ընդունակ միայն£ Էհ, Վահրամ, Վահրամ® Երաժշտություն լսենք£ Լավ են նվագում£

Ես կրկին հիշեցի այն օրը , երբ տեսա Մարինեին սուպերֆոսֆատի գործարանի կադրերի բաժնի վարիչ Ստեփանի «Վոլգայում» ®Հետո թե ինչպես ապտակեցի նրան®

–Ի՞նչ էիր մտածում, – հանկարծակի հարցրեց Մարինեն,– մտքերի մեջ էիր, չուզեցի խանգարել£

–Հենց այնպես մտածում էի£

–Իսկ գիտե՞ս, ես ինչի մասին էի մտածում,– հարցրեց Մարինեն£

–Ինչի՞ մասին էիր մտածում,– հարցրի£

–Մտածում էի այն մասին, որ կինը տղամարդու կողոսկրից է ստեղծված իրոք® Ոչ թե ոտքից, որ ստորացված լինի, ոչ թե գլխից, որ գերազանցի նրան® Այլ կողոսկրից, որ միշտ կողք-կողքի լինի տղամադու հետ` նրան հավասար® Թևի տակ, որ պաշտպանված լինի® Սրտի կողմից, որ սիրված լինի® Մտածում էի նաև այն մասին, թե ինչու՞ շատ հաճախ գեղեցիկ աղջիկները բախտ չունեն£

Ես նայեցի Մարինեին£

–Որովհետև նրանց խաբողները շատ են,– նորից խոսեց Մարինեն£– Դա ճշմարիտ է, որ կանայք ականջներով են սիրում£ Աշխարհի ամենագայթակղիչ խոսքերը նրանց են ասում, պարզ է, նրանք էլ խաբվում են£ Մի՞թե ճիշտ չէ£

–Երևի ճիշտ է£

Մատուցողուհին բերեց ձկան խորովածը£

–Այս մեկն էլ խմենք քո կենացը Վահրամ,– ասաց Մարինեն, այնուհետև երկարուկ բաժակը դրեց սեղանին, երկու սառցակտոր սահեցրեց բաժակի մեջ£– Շնորհակալություն, որ զանգեցիր£ Թե միայն իմանայիր որքան դժվար է ապրել կարոտով ու իմանայիր նաև, թե ինչքան էի ուզում տեսնել քեզ® Քո մասին ոչինչ չես պատմում,– ասաց Մարինեն՝ նայելով ինձ£

–Ի՞նչ պատմեմ,– ասացի ես£ Որոշ ժամանակ լուռ էի£– Այստեղից գնացի Քաջարան£ Պղնձահանքերում էի աշխատում£ Միաժամանակ սովորում էի համալսարանում£ Համալսարանից հետո միառժամանակ թերթում, այնուհետև գրական ամսագրում էի աշխատում, այժմ հանրապետական թերթում եմ աշխատում£ Կարճ կենսագրություն ունեմ£

–Կրկին ու նորից խմենք մեր հանդիպման առթիվ£– Ես իմ ըմպանակը մոտեցրի Մարինեի բաժակին£– Իմ և քո կենացը, Մարինե,– առանց ըմպանակը ետ քաշելու, ասացի ես£ Ես շարունակ նայում էի Մարինեի կիսաբաց շուրթերին£– Իմ կյանքը միշտ լցված է եղել քեզնով, Մարինե® Բառերն ավելորդ են թվում երբեմն, երբ քեզ մոտ է նա, ում տենչում է սիրտդ, ով ջերմացնում ու լուսավորում է հոգիդ, որին ոչ միայն խելացնոր կերպով սիրում ես, այլև ամեն ակնթարթ նորիցնոր ու առավել ուժգին ես սիրահարվում£ Սերը մի կախարդանք է, որին ոչ բնությունը կարող է հաղթել, ոչ աղքատությունը և ոչ էլ ժամանակը, և պետք է այնպես սիրել, որպեսզի, անցնելով հազար գեղեցկուհու կողքով, ուշք չդարձնես նրանցից ոչ ոքի£ Ահա այդպես էի սիրում ես քեզ, Մարինե£ Դու իմ առաջին սերն էիր, աստվածային իմ սրբությունը մաքրամաքուր ..

–Պետք չէ, Վահրամ,– առանց հայացքը բարձրացնելու, ասաց Մարինեն, հետո նայեց ինձ հոգնած ու վշտաբեկ£– Դու իմ մասին ոչինչ չգիտես,– ասաց նա£– Ես բոլորովին էլ այնպիսին չեմ, ինչպիսին դու ես կարծում£ Ես այն Մարինեն չեմ, Վահրամ® Ասեմ քեզ, կա հինգ բան, որ ետ բերել անհնարին է՝ նետած քարը, ասված խոսքը, չօգտագործված հնարավորությունը, ժամանակը, որ բաց է թողնված և սերը, որ կորցրել ես ընդմիշտ£ Նախկին Մարինեն այլևս չկա,– Մարինեն թույլ ժպտաց£– Այն Մարինեն մնաց տարիների խորքում®

–Խմենք,– ես մի ումպով խմեցի կոնյակը£

–Ամեն ինչ սկսվեց այն ապտակից,– քիչ հետո ասաց Մարինեն£– Մեղավոր էի® Զգում էի, որ մեղավոր եմ, բայց, միևնույն է, չէի ուզում քեզ տեսնել® Նա ինձ ասաց, որ աշխատանքի կընդունի կադրերի բաժնում, իր մոտ£ Այո, ես նրա հետ հանդիպում էի, իսկ քեզ ոչինչ չէի ասում£ Մայրս է մեղավոր, ես մինչև հիմա էլ նրան ներել չեմ կարողանում£

–Ձեր հարևանուհին ինձ ամեն ինչ պատմեց քո մասին£ Սուպերֆոսֆատի դեպքից հետո երկու օր անց եկել էի ձեզ մոտ, սիրտս չէր դիմանում, ուզում էի հանդիպել քեզ£ Բայց դու չկայիր£ Նա պատահաբար տեսավ ինձ, պատմեց ամբողջը£ Եվ ես որոշեցի գնալ, հեռանալ այստեղից£

–Ստեփանի հետ էի,– կրկնեց Մարինեն£ Մեքենայով մինչև ուշ երեկո ման էր ածում քաղաքից դուրս£ Ասում էր՝ սիրում է ինձ, դեռ շատ վաղուց, ասում էր£ Եվ եթե ես լքեմ իրեն, ասում էր նա, ապա ինքն իրեն միանգամայն դժբախտ կզգա£ Նա խոսում էր ու խոսում£ Ամեն ինչ լավ կլինի, ասում էր, կսովորես® Բաքվի բժշկական ինստիտուտում ծանոթ ունեմ, ասում էր, ընդունել կտամ£ Մի խոսքով, ամեն ինչ վճռված էր® Գիտես, սերն իրավամբ աստվածային պարգև է և այն պետք է գնահատվի ըստ արժանվույն ու աստվածային վսեմությամբ£ Այն իրենից հետո պետք է թողնի այնպիսի քնքշալից հիշողություններ՝ գեղեցիկ սիրատածության, ջենտլմենական վարվելաձևի, առատաձեռնության ու անբասիր ըմբռնողության մասին, որ կինն այլ ընտրանքի ցանկություն չունենա բնավ ու, եթե, աստված չանի, մտքովն անգամ անցնի, չկարողանա նմանը գտնել£ Դու հասկանո՞ւմ ես ինձ£

Ես նրան, իհարկե, հասկանում էի£

–Սերը ծնվում է սրտում, արտացոլվում աչքերում ու ապրում արարքներում£– Մարինեն ուշադիր նայեց ինձ, ասես փորձելով հասկանալ ՝ իր ասածի իմաստը հասնո՞ւմ է ինձ արդյոք£

–Հետո՞,– ասացի ես, հեռուն գնացող իր մտքերից նրան վերադարձնելով մեր խոսակցությանը££

–Շատ էի բարկացած քեզ վրա,– շարունակեց Մարինեն£– Ապտակի համար շատ էի բարկացած£ Հիմա էլ որ հիշում եմ, վատ եմ զգում® Բոլորի ներկայությամբ® Քո մասին ձգտում էի չմտածել£ Իսկ հետո այլևս չտեսա քեզ£ Միայն մի անգամ, չգիտեմ ով էր, ասաց, որ գնացել ես քաղաքից£ Բայց և այնպես հետագայում հոգուս խորքում ինչ-որ տեղ ցավ էի զգում քեզ համար£ Մեղավոր էի զգում ինձ£

Ես ծխախոտ վառեցի£

–Իսկ հետո ընդունվեցի ինստիտուտ,– միանգամից ասաց Մարինեն,– ոչ բժշկական, իհարկե£ Առևտուրը չէր ձգում, թողեցի տեխնիկումը, ընդունվեցի քիմիայի ինստիտուտ£ Այդ բնագավառում էլ աշխատում եմ£

–Իսկ նա՞£ Ստեփանը£ Ի՞նչ եղավ£

–Շուտով ուղարկեցին Մոսկվա՝ սովորելու£ Գնալիս եկավ կանչեց, դուրս եկանք£ Խնդրում էր, որ սպասեմ£ Կսպասեմ, ասացի£ Հինգ կոպեկանոց գցեց ծովը£ Ասում էր, երբ հինգ կոպեկանոց ես գցում ծովը, անպայման բարեհաջող ետ ես գալիս£

Մարինեն լռեց£

–Խմիր,– ասացի ես£– Մեր անցած օրերի կենացը£

–Այսքան ինձ չի կարելի, -ասաց Մարինեն£– Բայց խմում եմ® Ուխտավորի երկյուղածությամբ խմում եմ մեր անդարձ, մեր անցած, մեր կորած օրերի կենացը® Ես հաճախակի գիտե՞ս ինչ եմ հիշում,Վահրամ, մեր այն համբյուրը ձեր անտառում՝ հորդ անձրևից հետո® Քո միամիտ մաքրությունն այնպես էր գերել ինձ, որ ես համարյա թե համաձայն էի ամեն ինչի® Ի¯նչ լավ էին, ի¯նչ թարմ էին վարդերը®

Ես նայեցի նրան£ Նա արտասվում էր£

–Գնանք պարելու,– ես կիսաբարձրացա տեղից£– Այսքան տարիներ քեզ հետ չեմ պարել£

–Գնանք£

Սկսեցինք պարել£ Ես իմ կրծքին զգում էի նրա մարմնի փխրուն ջերմությունը, իմ ռունգերում նրա ոսկեզօծ մազերի բուրմունքն էր, նրա ողորկ պարանոցի մանուշակաբույրը® Իմ գլուխն ասես պտտվում էր պարի պտույտների հետ, ու չգիտեի՝ կոնյակի՞ց էր, թե՞ Մարինեի այդքան մոտիկությունից£

–Մարինե,– կամացուկ, ասես Մարինեն հանկարծ քնից կարթնանա, շշնջում էի ես®– Դու իմն էիր® Ես քեզ խելահեղորեն սիրում էի® Ինչո՞ւ ամեն ինչ այսպես ստացվեց®

Մարինեն չէր պատասխանում£

–Ախր ինչո՞ւ այսպես դառավ£ Ինչո՞ւ,– ասացի ես՝ Մարինեին սեղմելով իմ կրծքին£

–Կարծում ես՝ ես գիտե՞մ,– տխրաձայն ասաց Մարինեն, գլուխը սեղմելով իմ ուսին£– Հետաքրքիր է, ինչո՞ւ կյանքն այնպես է դասավորված, որ ինչ հարկավոր է, քիչ է պատահում, ինչ որ պետք չէ՝ կա ամեն քայլափոխի£

Նվագը վերջացավ£ Կրկին նստեցինք սեղանի մոտ£ Ես կանչեցի մատուցողուհուն£

–Ի՞նչ սիգարետ ունեք,– հարցրի£

–Իսկ ի՞նչ եք ուզում£

–«Պառլամենտ»£

–Հիմա կբերեմ,– ասաց մատուցողուհին£

Մարինեն նայեց ինձ£ Երկար նայում էր, հետո ասաց.

–Չե՞ս ամուսնացել, Վահրամ£

–Ամուսնացել եմ,– ստեցի ես, Մարինեից փախցնելով հայացքս£

–Չգիտեի,– տխուր ասաց Մարինեն£– Վաղո՞ւց£

–Վաղուց,– ասացի ես՝ դարձյալ առանց Մարինեին նայելու£

Մատուցողուհին բերեց ծխախոտը£

–Եվ սիրո՞ւմ եք իրար,– մտախոհ հարցրեց Մարինեն£

–Չգիտեմ®– Ես նոր սիգարետ վառեցի£– Առհասարակ չեմ ծխում,– ասացի ես£– Միայն երբ խմում եմ£ Ուզո՞ւմ ես£

На страницу:
27 из 36

Другие электронные книги автора Լևոն Ադյան